Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 66. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը և հաղորդակցության կարգը
Հոդված 66. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը և հաղորդակցության կարգը
1. Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալի փոխանցման հարցերով իրավասու մարմինը արդարադատության նախարարությունն է:
2. Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալի փոխանցումը թույլատրելու կամ փոխանցումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է արդարադատության նախարարը:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում հաղորդակցությունը կարող է իրականացվել անմիջականորեն՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասու մարմնի միջոցով, կամ դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով: