Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 51. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը

1. Դատական նիստի ընթացքում լուծվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` նախապես լսելով քննությանը մասնակցող անձանց կարծիքները:

2. Ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու վերաբերյալ որոշումները շարադրվում են առանձին փաստաթղթի ձևով:

3. Մյուս բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին փաստաթղթի ձևով կամ դրանք դատական նիստի արձանագրության մեջ ներառելով:

4. Դատարանի կայացրած բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են, իսկ առանձին փաստաթղթի ձևով կայացված որոշումները երեք օրվա ընթացքում տրամադրվում են քննությանը մասնակցող անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։