Հոդված 30. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անչափահասների հանձնումը
Հոդված 30. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անչափահասների հանձնումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած, օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անչափահաս անձինք ենթակա են հանձնման սույն գլխով սահմանված կարգով:
2. Անչափահասի հանձնման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, բացի սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածով նախատեսված հիմքերից, պետք է հաշվի առնի նաև անչափահասի լավագույն շահի երաշխավորումը, մասնավորապես՝ ապրելու, դաստիարակվելու, իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական զարգացման և անձնային առանձնահատկությունները, սոցիալական կապերի հասանելիության հնարավորությունն ապահովելու համար նպաստավոր պայմանների առկայությունը, իսկ հոգեկան խնդիրների առկայության պարագայում՝ մտավոր սահմանափակումների մասին վկայող տվյալների առկայությունը:
3. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն անչափահասի հանձնման գործընթացին մասնակցում են փաստաբանը, ինչպես նաև անչափահասի օրինական ներկայացուցիչը: