Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 36. Հանձնման մասին հարցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պահանջելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Հանձնման մասին հարցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պահանջելը

1. Եթե հանձնման մասին հարցումը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, կամ հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ, ապա հանձնման մասին հարցումը ստացած՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ և անհրաժեշտության դեպքում այդ տվյալները ստանալու համար սահմանել ժամկետ:

2. Սահմանված ժամկետում լրացուցիչ տեղեկություններ չստանալու դեպքում սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը կարող է ազատ արձակել հանձնման ենթակա անձին՝ վերացնելով սահմանահատման արգելքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։