Հոդված 90. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը
Հոդված 90. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են:
2. Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը և կատարման ապահովումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու և ի կատար ածելու համար:
3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով՝ նկատի ունենալով նաև կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես արված հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաև եթե՝
1) արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ.
2) դատավճռով որպես պատիժ նախատեսված է մահապատիժ: