Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) քրեական վարույթներով իրավական օգնություն (այսուհետ՝ իրավական օգնություն)՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կամ փոխադարձության հիման վրա իրականացվող պետությունների համագործակցություն, ներառյալ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական օգնության բոլոր տեսակներով հարցումներն ուղարկելը, ստանալը, դրանց ընթացքը լուծելը.

2) կենտրոնական մարմին՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա իրավական օգնության կատարումն ապահովող կամ համագործակցությունը համակարգող՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված մարմին.

3) իրավասու մարմին՝ պետական մարմիններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված են կատարելու իրենց գործառույթներից բխող՝ իրավական օգնության հարցումներ, ինչպես նաև ուղարկելու այդպիսի հարցումներ.

4) հարցում՝ օտարերկրյա պետության իրավասու մարմինների դիմումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմիններին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների դիմումը՝ ուղղված օտարերկրյա պետության իրավասու մարմիններին համապատասխան իրավական օգնություն ցուցաբերելու կամ սույն օրենքով նախատեսված այլ տեսակի գործողություններ կատարելու նպատակով.

5) վարութային գործողություններ՝ պետությունների միջև իրավական օգնություն ապահովելու նպատակով իրականացվող վարութային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով նախատեսված այլ գործողություններ.

6) հանձնում՝ քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից հետախուզվող, օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձի՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին էքստրադիցիայի ընթացակարգ կամ քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հետախուզվող, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձի՝ օտարերկրյա պետության իրավասու մարմիններին էքստրադիցիայի ընթացակարգ.

7) ձերբակալում՝ սույն օրենքով սահմանված հիմքով և ժամկետով անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակում.

8) ժամանակավոր կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնման վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով.

9) հանձնելու համար կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնման վերաբերյալ միջնորդությունը քննարկելու, ինչպես նաև նրա հանձնումն ապահովելու նպատակով.

10) փաստացի հանձնելու նպատակով կալանավորում՝ հանձնելու համար կալանավորման ընթացքում անձին չհանձնելու դեպքում վերջինիս կալանավորումը փաստացի փոխանցումն իրականացնելու նպատակով.

11) հանձնման ենթակա անձ՝ հանցագործության կատարման կամ դատավճռի կատարման համար հետախուզվող անձ, որի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում է կայացվել.

12) վարույթի փոխանցում՝ միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին քրեական հետապնդում իրականացնելու կամ դատական վարույթը շարունակելու նպատակով.

13) դատապարտյալի փոխանցում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի կամ անորոշ ժամկետով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող օտարերկրյա քաղաքացու կամ օտարերկրյա պետության տարածքում դատապարտված և պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու փոխանցումն իր քաղաքացիության պետությանը (իսկ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կացության կարգավիճակ տրամադրած կամ մշտական բնակության վայրի պետությանը) պատժի մնացած մասը կրելու նպատակով.

14) հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատժից պայմանական ազատված, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատժից պայմանական ազատված անձանց նկատմամբ հսկողության իրականացումն իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող երկրում.

15) պատժից պայմանական ազատում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 13-րդ գլխով կամ այլ հիմքերով պատժի պայմանականորեն չկիրառումը կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի կատարումը հետաձգելը, որի արդյունքով անձի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան.

16) դատավճռի ճանաչում՝ օտարերկրյա պետության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի ճանաչումը՝ առանց դրանում և սահմանված պատժի մեջ փոփոխություններ կատարելու՝ դատավճռի կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովելու նպատակով.

17) դատավճռի փոխարկում՝ օտարերկրյա պետության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի փոփոխումը դրանով սահմանված պատիժը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված նույն հանցագործության համար սահմանված պատժին համապատասխանեցնելու նպատակով.

18) բռնագանձված գույքի բաշխում՝ օտարերկրյա պետության հարցման հիման վրա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետությունում այդ դատավճռի հիման վրա բռնագանձված գույքի մասամբ կամ ամբողջությամբ փոխանցումը հարցում ուղարկած օտարերկրյա պետությանը.

19) մերձավոր ազգականներ` ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսինը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը.

20) մշտական բնակության վայր հանդիսացող պետություն՝ պետություն, որի տարածքում անձն ստացել է կացության իրավունք կամ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ.

21) բացարկ՝ միջնորդության կամ բողոքի քննության մասնակցի միջնորդությունը դատավորին, քննության մասնակցին (մասնակիցներին) միջնորդության կամ բողոքի քննությանը մասնակցելուց հեռացնելու վերաբերյալ.

22) միջնորդությունների և բողոքների քննությանը մասնակցող անձ՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի ներկայացուցիչ, հետաքննության մարմնի ներկայացուցիչ, հայտնաբերված անձ, եթե վերջինս ցանկություն է հայտնել մասնակցելու դատական նիստին, նրա օրինական ներկայացուցիչ, փաստաբան, թարգմանիչ.

23) օրինական ներկայացուցիչ՝ հանձնման ենթակա անչափահաս անձի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իր իրավասության սահմաններում` խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը.

24) հետաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։