Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 85. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը և այն հիմնավորող փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը և այն հիմնավորող փաստաթղթերը

1. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը կարող է ներկայացնել այն պետության իրավասու մարմինը, որի պետության իրավասու դատարանը որոշում է կայացրել անձին պատժից պայմանական ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի տեղափոխումը հսկողություն իրականացնելու նպատակով իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր հարցման հիման վրա, որին կից պետք է ներկայացվեն անձի գրավոր համաձայնությունը տեղափոխման վերաբերյալ, վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները, իրավասու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը, որի համաձայն, անձը պատժից պայմանական ազատվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։