Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 45. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելը

1. Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ դատախազը կամ արդարադատության նախարարության ներկայացուցիչը դատարան է ներկայացնում հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն:

2. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննությունն իրականացվում է սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ամիս ժամկետով: Հանձնման նպատակով կալանավորման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 10 ամիսը: Ընդ որում, օտարերկրյա պետության կողմից հետախուզվող անձին սույն օրենքով նախատեսված կարգով արգելանքի տակ պահելու ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 11 ամիս 10 օրը, բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Մեկից ավելի օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվելու դեպքում այս ժամկետը հաշվարկվում է առանձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։