Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 62. Հանձնումը մերժելու հիմքերը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ փոխադարձության հիման վրա
Հոդված 62. Հանձնումը մերժելու հիմքերը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ փոխադարձության հիման վրա
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից անձի հանձնումը մերժվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանձնումը մերժելու հիմքերից մեկի առկայության պարագայում՝ անկախ սույն օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների տրամադրումից: