Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 86. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը մերժելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 86. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը մերժելու հիմքերը

1. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը ենթակա է մերժման, եթե՝

1) պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձը չի հանդիսանում հսկողություն իրականացնելու նպատակով տեղափոխման երկրի պետության քաղաքացի կամ քաղաքացիության բացակայության դեպքում տվյալ պետությունում չունի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ,

2) հանցանքը, որի համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է անձը, քրեորեն պատժելի արարք չէ նրա քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում,

3) պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը չի կարող ապահովել դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած որոշմամբ սահմանված պայմանները և հսկողություն իրականացնելու համար տեղափոխված անձի պարտականությունների կատարումը,

4) բացակայում է պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի գրավոր համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։