Հոդված 54. Իրավունքի իրականացման սահմանափակումը
Հոդված 54. Իրավունքի իրականացման սահմանափակումը
1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստին մասնակցող անձի՝ սույն օրենքով սահմանված իրավունքների չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները չարաշահելու դեպքում.
1) միջնորդություն հարուցելը.
2) բացարկ հայտնելը.
3) վարույթի նյութերին կցելու համար փաստաթղթեր ներկայացնելը.
4) վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից տեղեկություն դուրս գրելը.
5) եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալը.
6) փաստաբանից հրաժարվելը։
3. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը: