Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 56. Հանձնումը հետաձգելը
Հոդված 56. Հանձնումը հետաձգելը
1. Եթե անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում է հարուցված, կամ այդ անձը Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է այլ հանցանքի համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տվյալ քրեական վարույթով վերջնական դատավարական ակտ կայացնելը և դրա կատարումը: