Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 29. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ենթադրյալ հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձինք կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը տվյալ պետության իրավասու մարմնի գրավոր հարցման հիման վրա միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքում՝ այդ պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հանձնումն իրականացվում է օտարերկրյա պետության տարածքում քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ դատավճռի կատարումն ապահովելու համար:

3. Հանձնումը կարող է իրականացվել նաև միջազգային պայմանագրի բացակայությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ փոխադարձության հիման վրա՝ սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։