Հոդված 81. Միջազգային պայմանագրի բացակայությամբ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի այլ չափանիշները
Հոդված 81. Միջազգային պայմանագրի բացակայությամբ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի այլ չափանիշները
1. Բացի սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված հիմքերից, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի նաև դատապարտյալի անչափահաս երեխաների, ծեր կամ անգործունակ ծնողների առկայությունը:
2. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ փոխանցումից հետո դատապարտյալը չի պահվի առավել վատ պայմաններում, կամ նրա նկատմամբ չի փոփոխվի քրեակատարողական հիմնարկի տեսակը, կամ չի խստացվի վերջինիս պահելու ռեժիմը առավել խիստ ռեժիմով, և կպահպանվեն հատուկ կարիքներ ունեցող դատապարտյալներին անհրաժեշտ միջոցների տրամադրումը:
3. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հաշվի է առնում դատապարտյալի նախկինում դատապարտված լինելու հանգամանքը:
4. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է հաշվի առնել նաև վերջինիս անձնային հատկանիշները, այն է՝ հանցանքի կատարման վերաբերյալ դատապարտյալի կողմից մեղքի ընդունումը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս նրա վարքագիծը և այլն: Այս հատկանիշների մասին եզրակացությունը կարող է կազմվել դատավճիռը կայացրած պետության քրեակատարողական հիմնարկի տված բնութագրի հիման վրա: