Հոդված 68. Դատապարտյալի փոխանցման մասին դիմումը և այն հիմնավորող փաստաթղթերը
Հոդված 68. Դատապարտյալի փոխանցման մասին դիմումը և այն հիմնավորող փաստաթղթերը
1. Դատապարտյալի փոխանցման մասին դիմումը կարող է ներկայացվել ինչպես դատապարտյալի կամ իր շահերը պաշտպանող փաստաբանի կամ դատապարտյալի մերձավոր ազգականների կամ դատապարտյալի օրինական ներկայացուցչի, այնպես էլ դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից:
2. Դատապարտյալի կամ իր շահերը պաշտպանող փաստաբանի կամ դատապարտյալի մերձավոր ազգականների կամ դատապարտյալի օրինական ներկայացուցչի դիմումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին պետք է ներկայացվի գրավոր: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին դիմումին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
1) դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը,
2) դատապարտյալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) տեղեկություն դատապարտյալի պատիժը կրելու վայրի վերաբերյալ,
4) տեղեկություն դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում բնակության վայրի վերաբերյալ:
3. Դատապարտյալի փոխանցման դիմումը կարող է կրկին քննարկվել, եթե դատապարտյալի փոխանցման վերաբերյալ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից մերժումն ստանալուց հետո անցել է մեկ տարի:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ դիմումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դիմումի քննարկման արդյունքների մասին հայտնում է դիմումատուին: