Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող անձինք
Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող անձինք
1. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցանք կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`
1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կայացնում է գլխավոր դատախազը, եթե գործը մինչդատական վարույթում է.
2) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է արդարադատության նախարարը, եթե գործը դատական վարույթում է, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ:
2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում կայացրած իրավասու մարմինն ընդունված որոշումը տրամադրում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը, և պարզաբանում որոշման վերանայման բողոք ներկայացնելու իրավունքը և կարգը: