Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց Հայաստանի Հանրապետությանը հանձնման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց Հայաստանի Հանրապետությանը հանձնման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրյալ հանցանք կատարած կամ հանցանքի համար դատապարտված և օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձինք կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետությանը այդ տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ նրանց նկատմամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրաբար հանցանք կատարած կամ հանցանքի համար դատապարտված և օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնումը Հայաստանի Հանրապետությանն իրականացվում է սույն գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով`

1) եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում` գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնման հարցում ներկայացվելու միջոցով.

2) եթե գործը գտնվում է դատական վարույթում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ՝ արդարադատության նախարարի կամ նախարարի տեղակալի կողմից հանձնման հարցում ներկայացվելու միջոցով:

3. Եթե օտարերկրյա պետությունը մերժում է հայցվող անձի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը, ապա իրավասու մարմինը տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով իրենց վարույթում գտնվող գործը սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով կարող է փոխանցել համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնին այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։