Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը
Հոդված 2. Քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը
1. Քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը, «Պրոբացիայի մասին» օրենքը, սույն օրենքը և այլ օրենքներ:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: