Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 16. Փաստաթղթեր հանձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Փաստաթղթեր հանձնելը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների կազմած փաստաթղթերի, դատարանի ծանուցագրերի և դատական ակտերի հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձանց իրականացվում է անմիջականորեն նրանց փոխանցելու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նրանց լիազորած անձանց՝ ստորագրությամբ հանձնելու միջոցով:

2. Փաստաթղթեր հանձնելու մասին իրավական օգնության հարցման կատարումը հաստատվում է դրա կատարումն իրականացնող իրավասու մարմնի կամ դատարանի կողմից տրվող ստացականի միջոցով, որն ստորագրում է այն անձը, որին հանձնվել են փաստաթղթերը՝ նշելով հանձնումը կատարելու տարին, ամիսը, օրը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը կատարելու մասին իրավասու անձի կամ դատավորի ստորագրությամբ և կնիքով՝ նշելով հանձնման ձևը, տարին, ամիսը, օրը: Նշված փաստաթուղթը պետք է կենտրոնական մարմնի միջոցով անհապաղ ուղարկվի փաստաթղթերի հանձնման մասին իրավական օգնության հարցումն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմին:

3. Եթե փաստաթղթեր հանձնելու հարցումը չի կարող կատարվել, ապա դրա պատճառների մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կամ դատարանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմնի միջոցով պետք է անհապաղ հաղորդի փաստաթղթերի հանձնման մասին հարցումն ուղարկած օտարերկրյա պետությանը:

4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա անձի վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմնի ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին պետք է ուղարկվի դատական նիստին կամ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար սահմանված ժամկետից առնվազն 80 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։