Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 19. Իրավական օգնության ցուցաբերումը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Իրավական օգնության ցուցաբերումը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում

1. Օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում տվյալ պետության իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև փոխադարձության հիման վրա իրավական օգնություն կարող է ցույց տրվել այն դեպքերում, երբ տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավական ոլորտում փոխադարձության հիման վրա փոխօգնություն ցույց տալու շուրջ դիվանագիտական ուղիներով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի՝

1) արդարադատության նախարարության հետ՝ դատական վարույթում գտնվող քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերով.

2) գլխավոր դատախազության հետ՝ մինչդատական վարույթում գտնվող իրավական օգնություն ցուցաբերելու հարցերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հաղորդակցությունն ու փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը շարունակվում են մինչև համապատասխան ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը կամ քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության երկուստեք միանալը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով հաղորդակցությունը և իրավական օգնության տրամադրումն իրականացվում են սույն օրենքի 2-րդ և 5-րդ գլուխների համապատասխան հոդվածներով սահմանված կարգով՝ չվտանգելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը, հասարակական կարգը կամ Հայաստանի Հանրապետության այլ գերակա շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։