Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 21. Թարգմանիչը, նրա իրավունքները և պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Թարգմանիչը, նրա իրավունքները և պարտականությունները

1. Թարգմանիչը հանձնման ընթացակարգով չշահագրգռված անձն է, որին հետաքննության մարմինը, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը կամ դատարանը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: Թարգմանիչ է նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:

2. Թարգմանիչը պետք է պատշաճ տիրապետի հայերենին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:

3. Թարգմանիչն իրավունք ունի՝

1) թարգմանությունը ճշգրտելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի թույլտվությամբ հարցեր տալու բանավոր թարգմանության ընթացքում ներկա անձանց.

2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողության ու դատական նիստի արձանագրությանը և թարգմանության լրիվության և ճշտության հետ կապված կատարելու դիտողություններ:

4. Թարգմանիչը պարտավոր է՝

1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի հրավերով.

2) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմին ներկայացնել իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.

3) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և քննությանը մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել համապատասխան վայրում, դատական նիստի դահլիճում և չլքել նշված վայրն առանց հետաքննության մարմնի, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

5) թարգմանել լրիվ, ճիշտ և ժամանակին.

6) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողության արձանագրությունում թարգմանության լրիվությունը և ճշտությունը, ինչպես նաև հանձնվող փաստաթղթերում՝ թարգմանության ճշտությունը.

7) ենթարկվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի կարգադրություններին, եթե դրանք չեն վերաբերում թարգմանության բովանդակությանը, ինչպես նաև առանց այդ մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված գործողության, իր կատարած թարգմանության, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

8) ենթարկվել դատական նիստի կարգին:

5. Պետական միջոցների հաշվին թարգմանիչը ներգրավվում է Կառավարություն սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։