Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 23. Փաստաբանի իրավունքները և պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Փաստաբանի իրավունքները և պարտականությունները

1. Փաստաբանը հայտնաբերված անձի ներկայացուցչությունն իրականացնելու նպատակով իրավունք ունի`

1) ծանոթանալու հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելու վերաբերյալ արձանագրությանը, ձերբակալման արձանագրությանը, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի՝ սույն օրենքի 43-47-րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններին, սույն օրենքի 34-րդ, 42-48-րդ հոդվածներով նախատեսված դատարանի որոշումներին, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի՝ հանձնումը թույլատրելու կամ հանձնումը մերժելու որոշմանը.

2) ստանալու այն որոշումների և այլ փաստաթղթերի պատճենները, որոնք սույն օրենքով հայտնաբերված անձն ունի ստանալու իրավունք.

3) առանձին, խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով անարգել տեսակցելու հայտնաբերված անձի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.

4) բողոքարկելու հետաքննության մարմնի, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինների և դատարանի՝ սույն օրենքով սահմանված որոշումները և մասնակցելու դրանց քննությանը.

5) հայտնելու բացարկներ.

6) հարուցելու միջնորդություններ.

7) առարկելու նիստը նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

8) դատական նիստում կարծիք հայտնելու ներկայացված միջնորդությունների և առաջարկությունների վերաբերյալ.

9) ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա մասին իր դիտողությունները։

2. Փաստաբանը պարտավոր է`

1) հայտնաբերված անձի ներկայացուցչությունն իրականացնելու նպատակով մասնակցել վերջինիս մասնակցությամբ կատարվող գործողություններին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված միջնորդությունների և բողոքների քննարկմանը.

2) ենթարկվել դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.

3) դատական նիստում պահպանել կարգուկանոն և չխախտել փաստաբանի էթիկայի կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։