Հոդված 26. Միջնորդությունների կամ բողոքների քննությանը դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները
Հոդված 26. Միջնորդությունների կամ բողոքների քննությանը դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները
1. Դատավորը չի կարող իրականացնել միջնորդությունների կամ բողոքների քննությունը, եթե՝
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի քննությանը մասնակցող անձի (անձանց) նկատմամբ.
2) դատավորը մասնակցել է տվյալ միջնորդության կամ բողոքի քննությանն այլ դատարանում.
3) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա քննությանը մասնակցող անձ.
4) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի քննությանը մասնակցող անձանցից մեկի հետ.
5) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ միջնորդության կամ բողոքի քննության հետ կապված նրա անկողմնակալության մեջ:
2. Առաջին ատյանի դատարանում միջնորդության կամ բողոքի, վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել իր կայացրած որոշման բողոքարկման քննությանը վերադաս ատյանում: