Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 34. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման վերանայման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման վերանայման կարգը

1. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումները ենթակա են դատական վերանայման:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու մարմինների որոշումների վերանայման բողոք կարող է բերվել որոշումը կայացրած մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ստանալուց հետո` հինգ օրվա ընթացքում, իսկ Վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:

3. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բողոքը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:

4. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման վերանայման բողոքի մասին գրավոր տեղեկացվելուց հետո որոշումը կայացրած իրավասու մարմինը երեք օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

5. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով դռնփակ դատական նիստում որոշումը կայացրած իրավասու մարմնի ներկայացուցչի և այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին որոշում, եթե նա միջնորդել է իր մասնակցությամբ դատարանում գործի քննությունն իրականացնելու վերաբերյալ, նրա փաստաբանի մասնակցությամբ, եթե վերջինս ներգրավված է հանձնման գործընթացին, ինչպես նաև անձի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:

6. Վճռաբեկ դատարանում գործի քննությունն իրականացվում է գրավոր կամ բանավոր ընթացակարգով դռնփակ դատական նիստում որոշումը կայացրած իրավասու մարմնի ներկայացուցչի և այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին որոշումը, եթե նա միջնորդել է իր մասնակցությամբ դատարանում գործի քննությունն իրականացնելու վերաբերյալ, նրա փաստաբանի մասնակցությամբ, եթե վերջինս ներգրավված է հանձնման գործընթացին, ինչպես նաև անձի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:

7. Վերանայման ընթացքում դատարանը չի քննարկում հանձնման ենթակա անձի մեղավորության և հանձնման հարցումը ներկայացրած՝ պետության իրավասու մարմնի որոշումների օրինականության և հիմնավորվածության հարցը` սահմանափակվելով միայն հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` սույն օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

8. Վերանայման արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքը մերժել և անփոփոխ թողնել վիճարկվող որոշումը.

2) բողոքը բավարարել և վերացնել վիճարկվող որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։