Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 35. Հանձնման մասին հարցման ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Հանձնման մասին հարցման ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները

1. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա անձի հանձնման մասին հարցումը և կից փաստաթղթերը պետք է պարունակեն՝

1) հանձնման մասին հարցման հասցեատիրոջ՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը,

2) հանձնման մասին հարցումը ներկայացնող մարմնի անվանումը,

3) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցումը ներկայացնող պետության տվյալ պահին գործող օրենքի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանցանքը կատարելու պահին գործող օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցանք,

4) անձի, որի հանձնումը հայցվում է, անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և հնարավորության դեպքում` այլ տվյալներ:

2. Հանձնման մասին հարցմանը պետք է կցված լինեն անձի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված լեզվով, ինչպես նաև միջազգային պայմանագրով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Հանձնման մասին միջնորդության, դրան կից փաստաթղթերի փոխանցման կարգը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված չլինելու դեպքում կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

4. Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակ (պատճեն) պետք է պահվի սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված մարմնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։