Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 38. Հանձնման առանձնահատկությունն անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Հանձնման առանձնահատկությունն անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով

1. Անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը քննարկվում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում սույն գլխով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասու մարմնի կողմից անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի հանձնման մասին հարցումը ենթակա է բավարարման, եթե՝

1) հանձնման ենթակա անձը տեղեկացված կամ տվյալ օտարերկրյա պետության ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցված է եղել իր նկատմամբ օտարերկրյա պետությունում նախաձեռնված քրեական վարույթի կամ դատաքննության մասին.

2) առկա են հանձնումն իրականացնելու դեպքում հանձնման ենթակա անձի նկատմամբ օտարերկրյա պետության տարածքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված իրավունքները պաշտպանելու երաշխիքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։