Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Քրեական վարույթներով իրավական օգնության սկզբունքները և ընդհանուր պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Քրեական վարույթներով իրավական օգնության սկզբունքները և ընդհանուր պայմանները

1. Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացվում է՝ հիմնվելով քրեական գործերով իրավական օգնության ոլորտի միջազգային իրավունքի, այդ թվում՝ պետությունների միջև հնարավորինս լայն օգնություն ցուցաբերելու, փոխադարձ հարգանքի, ինչպես նաև համագործակցության կամավորության, փոխադարձության, պատժի անխուսափելիության, չվերադարձելիության, սեփական քաղաքացիներին չհանձնելու սկզբունքների վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի:

2. Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացվում է միջազգային պայմանագրերին և ներպետական օրենսդրությանը համապատասխան:

3. Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացնելիս անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև միջազգային պայմանագրի բացակայության պարագայում՝ փոխադարձության վերաբերյալ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

4. Ապաստանի մասին տեղեկություններ չեն տրամադրվում հանձնման վերաբերյալ հարցում ներկայացրած պետությանը, եթե այդ պետությունը ապաստան հայցողի կամ փախստականի ծագման երկիրն է:

5. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու մասնավոր կյանքի իրավունքի և գաղտնիության պահպանումը Հայաստանի Հանրապետության բոլոր մարմինների կողմից քրեական վարույթներով իրավական օգնության ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։