Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 44. Հանձնման նպատակով կալանավորելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Հանձնման նպատակով կալանավորելը

1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալիս դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի կատարման գործերով՝ արդարադատության նախարարությունն անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:

2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդությանը կցվում են անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը և անձի քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթը:

3. Միջնորդության քննության ընթացքում դատարանն իրավասու չէ քննարկելու անձի մեղավորության հարցը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած և ներկայացրած դատավարական կամ այլ փաստաթղթերի օրինականությունը և հիմնավորվածությունը:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված անձանց և ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին:

5. Դատարանը որոշում է կայացնում հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժելու մասին, եթե առկա են հանձնումը մերժելու` սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածով սահմանված հիմքերը։

6. Սույն հոդվածով նախատեսված կարգով միջնորդության քննարկման արդյունքով կալանավորում կիրառելու մասին որոշման կատարումը միջնորդությունը ներկայացրած՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը հանձնարարում է հետաքննության մարմնին և համապատասխան քրեակատարողական հիմնարկին:

7. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով, որը կարող է երկարաձգվել սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Հանձնելու համար կալանավորման՝ սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան օտարերկրյա պետության իրավասու մարմիններին փաստացի չհանձնելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման:

9. Դատարանի որոշման վերանայման բողոք կարող է ներկայացվել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։