Հոդված 46. Փաստացի հանձնման նպատակով կալանավորելը
Հոդված 46. Փաստացի հանձնման նպատակով կալանավորելը
1. Փաստացի հանձնման նպատակով կալանավորումը կիրառվում է միայն սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետներում հանձնման ենթակա անձի փաստացի հանձնումը հետախուզում հայտարարած օտարերկրյա պետության իրավասու մարմիններին չիրականացնելու դեպքում, երբ առկա է հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա որոշում:
2. Փաստացի հանձնումը չի կարող իրականացվել, եթե, չնայած օրինական ուժի մեջ մտած հանձնումը թույլատրելու մասին որոշմանը, հանձնումը պահանջած օտարերկրյա պետության իրավասու մարմինը հրաժարվում է նախկինում ներկայացված հանցագործություն կատարած անձի հանձնման պահանջից՝ քրեական հետապնդման կամ դատավճռի կատարման վաղեմության ժամկետներն անցնելու կամ իր ներպետական օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ հիմքով:
3. Փաստացի հանձնման նպատակով կալանավորումը չի կարող գերազանցել մեկ ամիս ժամկետը:
4. Փաստացի հանձնման նպատակով կալանավորման միջնորդությունը քննարկվում է սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-6-րդ մասերով սահմանված կարգով: