Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 48. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու բողոքի, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու, միջնորդությունների քննարկմամբ կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի և դրանց դեմ բերված բողոքների քննության արդյունքով կայացված դատական ակտերի վերանայումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու բողոքի, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու, միջնորդությունների քննարկմամբ կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի և դրանց դեմ բերված բողոքների քննության արդյունքով կայացված դատական ակտերի վերանայումը

1. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու բողոքի, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու, միջնորդությունների քննարկմամբ կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերը ենթակա են վերանայման վերաքննիչ դատարանում:

2. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու բողոքի քննարկման արդյունքով կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող են բերել հայտնաբերված անձը, նրա օրինական ներկայացուցիչը կամ փաստաբանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, իսկ ժամանակավոր կալանավորում կիրառելու, հանձնման նպատակով կալանավորում կիրառելու, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների քննարկման արդյունքով կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ՝ հայտնաբերված անձը, նրա օրինական ներկայացուցիչը կամ փաստաբանը, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել համապատասխան ակտն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Անձի կողմից ներկայացված վերանայման բողոքի պատճենը ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան:

4. Դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն անհապաղ ուղարկում է կողմերին, իսկ ձերբակալման իրավաչափությունը կամ կալանավորելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ վերաքննիչ դատարան:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերի վերանայումը վերաքննիչ դատարանում իրականացվում և ավարտվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նյութերն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:

6. Բողոքը քննվում է բանավոր ընթացակարգով դռնփակ դատական նիստում հայտնաբերված անձի, նրա օրինական ներկայացուցչի և փաստաբանի, ինչպես նաև համապատասխանաբար՝ հետաքննության մարմնի կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին պատշաճ ծանուցված կողմի չներկայանալը չի խոչընդոտում վերանայումը:

7. Վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) բողոքը բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

8. Վերաքննիչ դատարանում վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ուղարկվում է կողմերին:

9. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատական ակտերի դեմ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից Վճռաբեկ դատարան վերանայման բողոք կարող է բերվել համապատասխան դատական ակտերն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Անձի կողմից ներկայացված վերանայման բողոքի պատճենը ուղարկվում է վերաքննիչ դատարան:

10. Վերաքննիչ դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն անհապաղ ուղարկում է կողմերին, իսկ հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը կամ կալանավորելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ Վճռաբեկ դատարան:

11. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատական ակտերի վերանայումը Վճռաբեկ դատարանում իրականացվում է գրավոր կամ բանավոր ընթացակարգով դռնփակ դատական նիստում և ավարտվում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված նյութերն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

12. Վճռաբեկ դատարանում վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) բողոքը բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

13. Վճռաբեկ դատարանում վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ուղարկվում է կողմերին, իսկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում՝ անձին կալանքից ազատելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում՝ նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ անհապաղ կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։