Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Իրավական օգնության լեզուն
Հոդված 5. Իրավական օգնության լեզուն
1. Քրեական վարույթներով իրավական օգնության մասին հարցումը պետք է ներկայացվի հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված լեզվով:
2. Քրեական վարույթներով իրավական օգնության մասին հարցումների կատարման արդյունքները պետք է ուղարկվեն հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված լեզվով:
3. Քրեական վարույթներով իրավական օգնություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինները կարող են պայմանավորվել իրենց համար ընդունելի լեզվի կիրառության մասին: