Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 52. Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52. Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները

1. Միջնորդությունների և բողոքների քննության ժամանակ դատական նիստին մասնակցող անձանց կողմից իրենց իրավունքները չարաշահելու կամ պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով քննության բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաև դատարանի կամ քննությանը մասնակցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում դատարանն իրավասու է այդ անձանց նկատմամբ կիրառելու դատավարական սանկցիա:

2. Դատավարական սանկցիաներն են՝

1) նկատողություն.

2) իրավունքի իրականացման սահմանափակում:

3. Իրավունքները չարաշահելու դեպքում կարող է կիրառվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատավարական սանկցիան:

4. Դատավարական սանկցիայի կիրառումը պետք է նպատակ հետապնդի ապահովելու քննության բնականոն ընթացքը:

5. Դատավարական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։