Հոդված 63. Քրեական վարույթի փոխանցման կարգը և պայմանները
Հոդված 63. Քրեական վարույթի փոխանցման կարգը և պայմանները
1. Քրեական հետապնդում իրականացնելու կամ դատական վարույթը շարունակելու նպատակով նախաձեռնված վարույթները Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմնին, ինչպես նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցվում են միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով կամ փոխադարձության հիման վրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարույթները օտարերկրյա պետության իրավասու մարմնին փոխանցվում են, ինչպես նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի փոխանցած վարույթներն ստացվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմինների միջոցով:
3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցված վարույթների հետագա քննությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմնին քրեական հետապնդում իրականացնելու կամ դատական վարույթը շարունակելու նպատակով նախաձեռնված վարույթի փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: