Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 67. Դատապարտյալի փոխանցման պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Դատապարտյալի փոխանցման պայմանները

1. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա սույն գլխով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման դիմումը կարող է քննարկվել հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճիռը վերջնական է և մտել է օրինական ուժի մեջ,

2) դատապարտյալի փոխանցման մասին դիմումը և այն հիմնավորող փաստաթղթերն ստանալու պահին մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ, կամ սահմանված է ցմահ ազատազրկում,

3) առկա է դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող երկիր փոխանցման վերաբերյալ դատապարտյալի գրավոր համաձայնությունը: Այն դեպքում, երբ, ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, հնարավոր չէ վերջինիս գրավոր համաձայնությունն ստանալը, անհրաժեշտ է դատապարտյալի փոխանցման վերաբերյալ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը,

4) գործողությունը կամ անգործությունը, որի համար ազատազրկման է դատապարտվել անձը, քրեորեն պատժելի է, և դրա համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ ինչպես դատավճիռը կայացրած պետությունում, այնպես էլ դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում,

5) դատավճիռը կայացրած պետության և դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետության իրավասու մարմինների միջև համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։