Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 72. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի պարտադիր չափորոշիչները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 72. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի պարտադիր չափորոշիչները

1. Դատապարտյալի փոխանցման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հաշվի է առնում՝

1) դատապարտյալի կատարած հանցանքի ծանրությունը և դատավճիռը կայացրած պետության նշանակած պատժի ժամկետը.

2) ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տվյալ օտարերկրյա պետությունում դատապարտյալի ունեցած քրեական կապերը (քրեական ենթամշակույթին հարելը), նախկինում դատապարտված լինելու հանգամանքը, հետագայում դատապարտյալի կողմից կրկին հանցանք կատարելու հավանականությունը.

3) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ նաև ազգային անվտանգության հարցերով իրավասու մարմնի, Հայաստանի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացու կամ օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձի փոխանցման վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող դատապարտյալի փոխանցման վերաբերյալ կարծիքները.

4) դատապարտյալի և նրա ընտանիքի անդամների (մասնավորապես դատապարտյալի ծնողների, ամուսնու կամ երեխաների), դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում բնակվելու, աշխատելու, սոցիալական կապերի առկայության հանգամանքը.

5) դատապարտյալի կողմից Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթով մեղադրանքը հիմնավորող կամ գործի լրիվ և լիարժեք բացահայտմանը նպաստող ցուցմունքներ տալու անհրաժեշտությունը.

6) դատապարտյալի փոխանցումն իրականացնելու դեպքում պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանությունը կամ գերբեռնվածությունը, ինչպես նաև նույն հանցագործության համար դատապարտված և պատիժը կրող դատապարտյալների քանակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։