Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 74. Դատապարտյալի փոխանցման կազմակերպման կարգը
Հոդված 74. Դատապարտյալի փոխանցման կազմակերպման կարգը
1. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը որոշում կայացնելուց հետո այդ մասին սույն օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին:
2. Դատապարտյալի փոխանցումը թույլատրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից որոշում կայացվելու մասին ծանուցումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվում դատապարտյալի փոխանցումն իրականացնելու ժամկետների և վայրի վերաբերյալ, համաձայնեցվում է դատապարտյալին ուղեկցողների կազմը: