Հոդված 75. Հայաստանի Հանրապետություն փոխանցված դատապարտյալի դատավճռի կատարման կարգը
Հոդված 75. Հայաստանի Հանրապետություն փոխանցված դատապարտյալի դատավճռի կատարման կարգը
1. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև համաձայնություն ձեռք բերվելուց հետո սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալի պատժի չկրած մասը կրելու նպատակով:
2. Սույն օրենքի 9-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետություն փոխանցված դատապարտյալի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի գործողությունը:
3. Պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում ճանաչված դատավճիռը առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: