Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 76. Օտարերկրյա պետության դատավճռի կատարման շարունակումն ապահովելը կամ փոխարկելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 76. Օտարերկրյա պետության դատավճռի կատարման շարունակումն ապահովելը կամ փոխարկելը

1. Դատապարտյալի փոխանցումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը միջազգային պայմանագրով սահմանված կարգով կարող է օտարերկրյա դատավճռի կատարումն ապահովելու համար ճանաչել այն կամ փոխարկել:

2. Դատավճռի կատարումը շարունակելու դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելիս ղեկավարվում է սույն օրենքի 90-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ անփոփոխ թողնելով օտարերկրյա պետության դատավճռով նախատեսված պատժատեսակի բնույթն ու տևողությունը:

3. Եթե օտարերկրյա պետության իրավասու դատարանի դատավճռով սահմանված պատժատեսակի բնույթն ու տևողությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատժին, ապա Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է փոխարկել դատավճիռը՝ սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պատժամիջոցը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նման բնույթի հանցանքի համար նախատեսված պատժին: Դատավճռի փոխարկման դեպքում սահմանված պատիժը իր բնույթով և ժամկետով չի կարող խստացնել դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը և չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նույն հանցանքի համար նախատեսված պատժի առավելագույն ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։