Հոդված 80. Դատապարտյալի փոխանցումը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում
Հոդված 80. Դատապարտյալի փոխանցումը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում
1. Օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև դատապարտյալի փոխանցման վերաբերյալ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև փոխադարձության հիման վրա դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի օտարերկրյա պետության իրավասու մարմնի և արդարադատության նախարարության միջև:
2. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա դատապարտյալի փոխանցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում Հայաստանի Հանրապետություն դատապարտյալի փոխանցումն իրականացնելու համար կիրառվում է սույն օրենքի 69-78-րդ հոդվածներով սահմանված կարգը:
3. Սույն հոդվածով նախատեսված կարգը գործում է մինչև դատապարտյալների փոխանցման վերաբերյալ օտարերկրյա պետության հետ միջազգային պայմանագիր կնքելը կամ բազմակողմ միջազգային պայմանագրին միանալը։