Հոդված 83. Պատժից պայմանական ազատված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելը
Հոդված 83. Պատժից պայմանական ազատված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելը
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված կամ պատիժը պայմանականորեն չկիրառված օտարերկրյա քաղաքացիները կամ օտարերկրյա պետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են տեղափոխվել իրենց քաղաքացիության կամ քաղաքացիության բացակայության դեպքում՝ իրենց մշտական բնակության վայր հանդիսացող երկիր հսկողություն իրականացնելու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև հսկողություն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված կարգով: