Գլուխ 8 · ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հոդված 84. Հսկողություն իրականացնելու համար որոշում կայացնող իրավասու մարմինը և հաղորդակցության կարգը
Հոդված 84. Հսկողություն իրականացնելու համար որոշում կայացնող իրավասու մարմինը և հաղորդակցության կարգը
1. Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետություն կամ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման հարցերով որոշում կայացնելու իրավասու մարմին է հանդիսանում արդարադատության նախարարությունը:
2. Օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունն իրականացվում է անմիջականորեն կամ դիվանագիտական ուղիներով՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված կարգով գրավոր հարցում ուղարկելու միջոցով: