Հոդված 88. Հսկողություն իրականացնելու համար փոխանցված անձի կողմից օտարերկրյա դատարանի կայացրած դատավճռով սահմանված պայմանները խախտելու հետևանքները
Հոդված 88. Հսկողություն իրականացնելու համար փոխանցված անձի կողմից օտարերկրյա դատարանի կայացրած դատավճռով սահմանված պայմանները խախտելու հետևանքները
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը հսկողություն իրականացնելու համար փոխանցված դատապարտյալի նկատմամբ առաջացնում է նույն հետևանքները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության դատավճռով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի կողմից դատավճռով սահմանված պայմանները խախտելու համար:
2. Եթե դատական ակտի կատարման ընթացքում անձը խախտում է օտարերկրյա պետության դատարանի ճանաչված դատական ակտով սահմանված պայմանները կամ չարամտորեն խուսափում է հսկողությունից կամ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա նրա նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 9-12-րդ կամ 85-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով և «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դրույթները: