Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ (ՓՈԽԱՐԿՈՒՄԸ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 89. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 89. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը (որոշումը) ենթակա է ճանաչման Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճռի (որոշման) տեսակը սահմանվում են տվյալ պետության հետ կնքված, նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով:

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝

1) Վճռաբեկ դատարանի քրեական կամ հակակոռուպցիոն պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Վերաքննիչ քրեական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.

3) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը:

4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կայացնում է որոշում:

5. Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։