Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 95. Անցումային դրույթներ
Հոդված 95. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած՝ քրեական իրավական օգնության իրականացման հարաբերությունների վրա:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ իրավական օգնության իրականացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ և 54.4-րդ գլուխները:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. նոյեմբերի 29
Երևան
ՀՕ-464-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2024 թվական: