Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում՝ քրեական վարույթներով իրավական օգնության իրականացման կարգն ու պայմանները:

2. Սույն օրենքի կարգավորման շրջանակներում քրեական վարույթներով իրավական օգնությունն ընդգրկում է՝

1) իրավական օգնության մասին հարցումներ, այդ թվում` փաստաթղթեր և առարկաներ հանձնելու, տեղեկություններ փոխանակելու, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելու, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, զննման, խուզարկության, իրեղեն կամ թվային ապացույցներ ձեռք բերելու և փոխանցելու, փորձաքննություններ իրականացնելու, որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, փորձագետ՝ Հայաստանի Հանրապետություն կանչելու և վարութային գործողություններ կատարելու, ազատությունից զրկված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից փոխանցելու վերաբերյալ, քրեական վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև թվային տվյալներ, ձայնագրություններ, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ գործարար փաստաթղթերի բնօրինակների կամ հաստատված պատճենների տրամադրումը, գույքի արգելադրումը, բռնագրավված գույքի բաշխումը և այլն,

2) հանձնումը (էքստրադիցիա),

3) քրեական վարույթի փոխանցումը, դատապարտյալների փոխանցումը, պատժից պայմանական ազատված անձի նկատմամբ հսկողության իրականացումը, օտարերկրյա պետության կայացրած դատավճռի ճանաչումը, փոխարկումն ու կատարումը և համագործակցության այլ տեսակներ,

4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված այլ հարցումներ ուղարկելը, ստանալը, դրանց ընթացքը լուծելը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։