Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Տերմինների օգտագործումը և գործողության ոլորտը

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1) «Շրջան» նշանակում է` ծովերի ու օվկիանոսների հատակը և նրանց ընդերքը՝ ազգային իրավազորությունից դուրս,

2) «Մարմին» նշանակում է` ծովի հատակի միջազգային մարմին,

3) «Շրջանում իրականացվող գործունեություն» նշանակում է` Շրջանի պաշարների հետախուզման և շահագործման հետ կապված ցանկացած գործունեություն,

4) «ծովային միջավայրի աղտոտում» նշանակում է` մարդու կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով ծովային միջավայր, ներառյալ գետաբերանները, նյութեր կամ էներգիա ներմուծելը, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել այնպիսի աղետաբեր հետևանքներ, ինչպիսիք են վնասը ծովային կյանքին և կենդանի պաշարներին, վտանգը մարդու առողջության համար, ծովում գործունեության համար խոչընդոտների ստեղծումը, այդ թվում` ձկնորսության և ծովային տարածության իրավաչափ օգտագործման այլ տեսակների համար, օգտագործվող ծովային ջրի որակի և հանգստի պայմանների վատթարացումը,

5) ա) «աղբանետում» նշանակում է.

i) նավերից, օդանավերից, հենահարթակներից կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցներից թափոնների կամ այլ նյութերի ցանկացած կանխամտածված արտանետում,

ii) նավերի, օդանավերի, հենահարթակների կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցների ցանկացած կանխամտածված ոչնչացում,

բ) «աղբանետում» չի համարվում.

i) այնպիսի թափոնների կամ այլ նյութերի արտանետումը, որոնք նավերի, օդանավերի, հենահարթակների կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցների ու դրանց սարքավորումների բնականոն շահագործման արդյունք են, բացառությամբ այնպիսի թափոնների կամ այլ նյութերի, որոնք փոխադրվում են այդպիսի նյութերը ոչնչացնելու նպատակով շահագործվող նավերի, օդանավերի, հենահարթակների կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցների կողմից, կամ որոնք բերվում են դեպի այդպիսի նավերը, օդանավերը, հենահարթակները կամ ծովում արհեստականորեն կառուցված այլ կառույցները, ինչպես նաև բացառությամբ այնպիսի նյութերի, որոնք այդպիսի նավերի, օդանավերի, հենահարթակների կամ կառույցների կողմից թափոնների կամ այլ նյութերի մշակման արդյունք են,

ii) նյութերի զետեղումը այլ նպատակներով, քան դրանց ոչնչացումն է` պայմանով, որ դա չի հակասում սույն Կոնվենցիայի նպատակներին,

2. 1) «Մասնակից պետություն» նշանակում է` պետություն, որը համաձայնել է սույն Կոնվենցիան իր համար պարտադիր լինելուն, և որի համար սույն Կոնվենցիան մտել է ուժի մեջ:

2) Սույն Կոնվենցիան կիրառվում է mutatis mutandis 305-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում թվարկված իրավունքի սուբյեկտների նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայի մասնակից են դառնում իրենցից յուրաքանչյուրին բնորոշ պայմաններին համապատասխան, և այդ չափով «մասնակից պետություն» տերմինը վերաբերում է իրավունքի այդ սուբյեկտներին:

Մաս 2

Տարածքային ծով և հարակից գոտի

Բաժին 1

Ընդհանուր դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։