Անցնել բովանդակությանը

Հոդված 208

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 208

Ծովի հատակին ազգային իրավազորության ենթակա գործունեության իրականացման հետևանքով տեղի ունեցող աղտոտումը

1. Ափամերձ պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ իրենց իրավազորության ներքո ընկնող՝ ծովի հատակին իրականացվող գործունեությամբ պայմանավորված կամ դրա հետ կապված և, 60-րդ ու 80-րդ հոդվածներին համապատասխան, իրենց իրավազորության ներքո գտնվող արհեստական կղզիներից, սարքերից և կառույցներից ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:

2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:

3. Այդ օրենքները, կանոնները և միջոցները պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան միջազգային նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերն են:

4. Պետությունները պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց քաղաքականությունը այդ հարցում պատշաճ տարածաշրջանային մակարդակով:

5. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է սահմանեն ծովային միջավայրի 1-ին կետում նշված՝ աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր: Այդ նորմերը, չափանիշները ու ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։