Հոդված 281
Հոդված 281
Կողմերի միջև վեճի կարգավորման անհնարինության դեպքում կիրառվող ընթացակարգը
1. Եթե սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետությունները համաձայնել են վեճը կարգավորել իրենց ընտրությամբ խաղաղ միջոցներով, ապա սույն մասում նախատեսված ընթացակարգերը կիրառվում են միայն այն դեպքում, եթե վեճը չի կարգավորվել այդ միջոցների կիրառման արդյունքում, և կողմերի միջև համաձայնագիրը չի բացառում ցանկացած այլ ընթացակարգի կիրառում:
2. Եթե կողմերը պայմանավորվել են նաև վերջնաժամկետի մասին, 1-ին կետը կիրառվում է միայն այդ ժամկետը լրանալուց հետո: