Հոդված 230
Հոդված 230
Դրամական տուգանքները և մեղադրյալի ճանաչված իրավունքների պահպանումը
1. Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ ազգային օրենքների ու կանոնների կամ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների խախտումների համար, որոնք կատարվել են օտարերկրյա նավերի կողմից տարածքային ծովի սահմաններից դուրս, կարող են նշանակվել միայն դրամական տուգանքներ:
2. Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ ազգային օրենքների ու կանոնների կամ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների խախտումների համար, որոնք կատարվել են օտարերկրյա նավերի կողմից տարածքային ծովում, բացառությամբ տարածքային ծովում աղտոտման կանխամտածված ու լուրջ դեպքի, կարող են նշանակվել միայն դրամական տուգանքներ:
3. Օտարերկրյա նավի կողմից կատարված այնպիսի խախտումների վերաբերյալ քննության ժամանակ, որոնց համար կարող է տուգանք նշանակվել, պետք է պահպանվեն մեղադրյալի ճանաչված իրավունքները: