Հոդված 35
Հոդված 35
Սույն մասի գործողության ոլորտը
Սույն մասի որևէ դրույթ չի ազդում.
ա) նեղուցի սահմաններում ներքին ջրերի ցանկացած շրջանի վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ, 7-րդ հոդվածում նախատեսված մեթոդին համապատասխան, ուղիղ ելակետային գիծը սահմանելիս ներքին ջրերի մեջ են ներառվում այնպիսի շրջաններ, որոնք մինչ այդ այդպիսին չեն համարվել,
բ) նեղուցներին սահմանակից պետությունների տարածքային ծովի սահմաններից դուրս գտնվող այնպիսի ջրերի իրավական կարգավիճակի վրա, ինչպիսիք են բացառիկ տնտեսական գոտիները կամ բաց ծովը, կամ
գ) այն նեղուցների իրավական ռեժիմի վրա, որոնցով անցումը ամբողջովին կամ մասամբ կարգավորվում է հատուկ այդ նեղուցներին վերաբերող` վաղուց ի վեր գոյություն ունեցող և ուժի մեջ մտած միջազգային կոնվենցիաներով: